Ադրբեջանի կառավարության կազմակերպած Աշխարհի ադրբեջանցիների հինգերորդ համագումարը այս տարի անցկացվում է Շուշիում՝ նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչպես ընկավ Շուշին. մեղավորների փնտրտուքը շարունակվում էՄիջոցառման բացմանը ելույթ ունենալով՝ Ադրբեջանի առաջնորդը հայտարարել է՝ «այսուհետ ադրբեջանական ժողովուրդն ապրելու է որպես հաղթանակած ժողովուրդ», «այսուհետ Ադրբեջանը ապրելու է որպես հաղթանակած պետություն»։
«Ղարաբաղյան հակամարտության լուծումն ինձ համար՝ որպես նախագահի, գլխավոր խնդիրն էր։ Նախագահի պաշտոնում իմ ընտրվելու առաջին օրվանից մինչ այսօր այս հարցի լուծումն ու հետկոնֆլիկտային շրջանի զարգացումը ի շահ Ադրբեջանի, ինձ համար հանդիսանում է գլխավոր խնդիր», - հայտարարել է Իլհամ Ալիևը։
Աշխարհի ադրբեջանցիների համագումարն անցկացվում է 2001 թվականից, նախորդ բոլոր հավաքներն անցկացվել են Բաքվում։