Ադրբեջանը ցանկանում է, որ Հայաստանը ճանաչի իր տարածքային ամբողջականությունը և հրաժարվի Լեռնային Ղարաբաղի հետ կապված ցանկացած պահանջից, «Ազատության» հետ զրույցում ասում է Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի հարցերով ավագ հետազոտող Օլեսյա Վարդանյանը:
Ստորև ներկայացնում ենք հատվածներ նրա հետ զրույցից.
«Ազատություն». - Ի՞նչ նկատի ունի Ադրբեջանը, երբ առաջարկում է ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը։
Օլեսյա Վարդանյան. - Նույնը, ինչ աշխարհի ցանկացած պետություն. Ադրբեջանը ցանկանում է, որ Հայաստանը ճանաչի իր տարածքային ամբողջականությունը և հրաժարվի Լեռնային Ղարաբաղի հետ կապված ցանկացած պահանջից։ Սկզբունքորեն, այն, ինչ մնում է 2020 թվականի պատերազմից հետո, Լեռնային Ղարաբաղին Հայաստանի կողմից զգալիորեն ավելի քիչ աջակցությունն է, քան նախկինում։ Բայց, ըստ երևույթին, Բաքուն հույս ունի, որ իրավիճակը կզարգանա հենց Լեռնային Ղարաբաղում իր անմիջական իշխանության ամրապնդման ուղղությամբ։ Իսկ թե դա ինչ տեսք կունենա, ես կոնկրետ պատասխան չունեմ։
Հիշեցնեմ, որ 25 տարուց ավելի բանակցություններ են ընթանում կարգավիճակի հարցի շուրջ, ու թե ինչպիսին կլինի կյանքը տեղում, երբևէ մանրամասն բանակցություններ չեն եղել։ Եվ, հետևաբար, օրինակ, այն, ինչ հիմա հիմա մեկնարկում է որպես քննարկում, առաջին անգամ է։ Եվ, հավանաբար, հենց այս պատճառով դա այդքան անհանգստություն է առաջացնում, այդ թվում՝ առաջին հերթին այն մարդկանց մոտ, որոնց վրա սա ուղղակիորեն կազդի։
«Ազատություն». - Հավանաբար, նկատի ունեք Հայաստանի վարչապետի հայտարարությունը, որ միջազգային հանրությունը Երևանից ակնկալում է նվազեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նշաձողը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախը շարունակում է պայքարն իր ինքնորոշման իրավունքի իրացման համար. Արայիկ ՀարությունյանՕլեսյա Վարդանյան. - Առաջին հերթին նկատի ունեմ այն հայտարարությունը, որն արվել է Բրյուսելում վերջին հանդիպումից հետո։ Եվրոպական խորհրդի նախագահը վկայակոչեց Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին, որոնք իրենց արտգործնախարարներին հանձնարարել են անդրադառնալ բանակցային գործընթացի վերսկսման թեմային, որն ինքնին ենթադրում է կարգավիճակի թեմայի բարձրացում։
«Ազատություն». - Իսկ ընդհանրապես այս 30 տարվա ընթացքում միջազգային հանրությունը երբևէ դիտարկե՞լ է Լեռնային Ղարաբաղի անկախության տարբերակը:
Օլեսյա Վարդանյան. - Ոչ, երբեք: Դուք պետք է հասկանաք, որ ընդհանուր առմամբ միջազգային իրավունքն իրականում ուղղված է որոշակի միջազգային սկզբունքների պաշտպանությանը։ Իհարկե, կա ինքնորոշման սկզբունքը։ Բայց ինչպես գիտեք, ինքնորոշման սկզբունքից բացառություններ շատ հազվադեպ են լինում: Սա ավելի շատ բացառություն է կանոնից, քան ինչ-որ ընդհանուր ճշմարտություն, քան ինչ-որ բանաձև, որը կիրառվում է յուրաքանչյուր հակամարտության դեպքում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ակնհայտ է, որ Հայաստանի առջև պայման է դրված Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս. քաղաքագետներԵթե հնարավոր է, ապա մինչև վերջ բոլոր միջազգային կառույցները և օտարերկրյա կառավարությունները հավատարիմ են մնում տարածքային ամբողջականության սկզբունքին։ Ես սա ասում եմ ընդհանուր առմամբ, այլ ոչ թե Ղարաբաղի վերաբերյալ։ Բայց իրականում դա պետք է հաշվի առնել, այդ թվում՝ որոշ հեռանկարներ ու հնարավորություններ դիտարկելիս։
Ընդհանուր առմամբ, տարածքային ամբողջականության սկզբունքը, հատկապես վերջին ութ տարիների ընթացքում գերիշխող է դարձել, և դա, իհարկե, բխում է այն ամենից, ինչ կատարվում է հետխորհրդային տարածքում։ Նկատի ունեմ Ղրիմի բռնակցումը և աշխարհում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք գործնականում նվազեցրին այն մարդկանց թիվը, որոնք նախկինում պատրաստ էին ինչ-որ կերպ քննարկել անկախության հարցը։ Եթե նայեք պաշտոնական քննարկմանը, ապա կտեսնեք, որ հայկական կողմից բարձր` պաշտոնյաների մակարդակում հենց անկախության պահանջը համեմատաբար ուշ է ի հայտ եկել: Եվ սա ավելի շուտ արձագանք էր բանակցային գործընթացում որևէ առաջընթացի իսպառ բացակայությանը, Ադրբեջանի կողմից առաջադրված պահանջների աճին, միջազգային հանրության ճնշմանը, որն առաջին հերթին գործածվում էր հայկական կողմի վրա։
«Ազատություն». - Ճի՞շտ հասկացա, որ սա խաղաղության պայմանագրի համար ամենահարմար ժամանակը չէ:
Օլեսյա Վարդանյան. - Բայց մյուս կողմից, եթե հիմա առնվազն բանակցային գործընթաց չլինի, ապա էսկալացիայի, ինչ-որ բռնության ռիսկը կմեծանա և գուցե ոչ միայն Լեռնային Ղարաբաղում։ Տեսեք, եթե դուք հիմա սկսում եք բանակցային գործընթաց, դա չի նշանակում, որ մեկ օրում Ղարաբաղը ինչ-որ կերպ նվեր եք տալու։ Դա որոշակի գործընթաց է: Գոնե այն, ինչ մենք լսում ենք վարչապետ Փաշինյանից, իսկ ես հնարավորություն չեմ ունեցել անձամբ զրուցել նրա հետ, բայց ինչպես հասկանում եմ նրա ասածից, դա հենց այն է, որ նա ցանկություն ու պատրաստակամություն ունի մանրամասներ քննարկելու, թե ինչպիսին կլինի Ղարաբաղը, թե ինչ կլինի դրա հետ, անվտանգության ինչ պայմաններ կունենա այն: Իսկ սա մեկ օրվա խոսակցություն չէ, հատկապես, երբ 25 տարուց ավելի ընդհանրապես նման քննարկում չի եղել։