Մատչելիության հղումներ

Փաշինյանն ու Պուտինը Մոսկվայում կանդրադառնան եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ռուսաստան վաղը մեկնարկելիք երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Երկու երկրների առաջնորդները կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր, հաղորդում է կառավարությունը` հավելելով, որ անդրադարձ կկատարվի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին:

Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ին հանդիպում կունենա նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Նախատեսված է նաև վարչապետի այցը Նիժնի Նովգորոդ:

Ապրիլի 8-ին Ռուսաստանում էր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG