Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երբևէ չի մերժել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպելու հնարավորությունը:
«Ուկրաինական կողմի հետ քննարկումներում մենք նշել ենք, որ նախագահը սկզբունքորեն չի հրաժարվել Զելենսկու հետ հանդիպելուց, բայց դրա համար անհրաժեշտ են համապատասխան պայմաններ, ավելի ստույգ՝ ստորագրվելիք փաստաթղթի տեքստը», - ասել է Պեսկովը, նշելով, որ այդ առումով որևէ նորություն դեռ չկա:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Անկարան պատրաստ է նպաստել ռուս - ուկրաինական բանակցություններում առաջխաղաղում ապահովելուն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողան. Միայն Թուրքիան կարող է առաջընթաց ապահովել ռուս - ուկրաինական բանակցություններումՄինչդեռ, Պուտինը երկուշաբթի օրը հայտարարել է, թե «Կիևը հետ է կանգնել Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածություններից և դրանով բանակցային գործընթացը փակուղի է մտցրել»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը կրկին վստահեցնում է իր հաղթանակի մեջ, Կիևը` ահազանգում Դոնբասում սպասվող հարձակման մասին