Սպիտակ տունը քննարկում է Ուկրաինա այցի հնարավորությունը: Ջո Բայդենի վարչակազմը պլանավորում է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի այցը Կիև՝ ի նշան Ուկրաինայի հետ համերաշխության, չորեքշաբթի օրն ասել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։
Reuters-ի աղբյուրների համաձայն՝ հարցը դեռ վերջնական լուծում չի ստացել։ Պատվիրակությունը կարող է գլխավորել պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կամ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը: Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ նախագահը դժվար թե անձամբ այցելի Ուկրաինա։
Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի հնարավոր այցի մասին առաջինը գրել էր Politico-ն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լեհաստանի, Լիտվայի, Էստոնիայի և Լատվիայի նախագահներն Ուկրաինայում են ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրամիությունը խոստանում է արագացնել Ուկրաինայի անդամակցության գործընթացը