Մատչելիության հղումներ

Չեխիան իր դիվանագետներին վերադարձնում է Կիևում դեսպանատուն


Չեխիայի ԱԳՆ շենքը Պրահայում, արխիվ
Չեխիայի ԱԳՆ շենքը Պրահայում, արխիվ

Չեխիայի արտգործնախարարությունը հայտարարել է իր դիվանագետներին Կիևում դեսպանատուն վերադարձնելու մասին, որտեղից նրանք տարհանվել էին։

Նախարարության հայտարարությունում ասվում է, որ սա ընդամենը մեկն է այն բազմաթիվ քայլերից, որոնք պատրաստ են ձեռնարկել Չեխիայի իշխանությունները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ուկրաինային:

Եվրամիությունը, ինչպես նաև Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Սլովենիան և Թուրքիան վերաբացել են իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները Կիևում։ Իսկ Լեհաստանի և Սուրբ Աթոռի ներկայացուցիչները չեն լքել Ուկրաինայի մայրաքաղաքը։

XS
SM
MD
LG