«Բելառուսը ցանկացած իրավիճակում կլինի Ռուսաստանի կողքին»,- այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Ամուրի մարզում, «Վոստոչնի» տիեզերակայանում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)«Բելառուսցիների վրա դուք կարող եք հույս դնել, գիտեք, որ ցանկացած իրավիճակում, ինչ էլ պատահի, դուք դրանում համոզված եք, ռուսաստանցիները պետք է համոզված լինեն, մենք միշտ ձեր կողքին կլինենք՝ ցանկացած իրավիճակում»,- ասել է Լուկաշենկոն` ավելացնելով, թե «Հեռավոր Արևելքը հեռու է, բայց մերն է»:
«Մենք, ի տարբերություն ներկայիս հանրապետությունների, պահպանել ենք այդ միասնությունը և ամբողջովին վճռական ենք ամրապնդելու այն», - նշել է Բելառուսի նախագահը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը և Լուկաշենկոն վաղը կհանդիպեն Հեռավոր Արևելքում