Կրեմլի մամլո ծառայության փոխանցմամբ, այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հեռախոսազրույցը:
Ռուսաստանի ղեկավարը բելառուս պաշտոնակցին պատմել է Ուկրաինայում «հատուկ գործողությունների ընթացքի մասին»: Լուկաշենկոն, ըստ Կրեմլի, այդ հարցում իր աջակցությունն է հայտնել Պուտինին:
«Քննարկվել է Դոնբասի բնակչության պաշտպանությանն ուղղված Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը: Պուտինը հայտնել է, որ այն ընթանում է ըստ հաստատված ծրագրի, գործողության ընթացքում դրված խնդիրները լուծվում են և կկատարվեն ամբողջ ծավալով: Բելառուսի նախագահն իր աջակցությունն է հայտնել ռուսական կողմի գործողություններին»,- ասվում է Կրեմլի հրապարակած հաղորդագրությունում:
Ինչպես նշում է Կրեմլը, հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է եղել «Բելառուսում նախօրեին տեղի ունեցած ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլին, որի ավարտից հետո կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները»: