Ճապոնիայի իշխանությունները հաստատել են լրացուցիչ պատժամիջոցներ Ռուսաստանի 398 քաղաքացիների և 28 կազմակերպությունների նկատմամբ։
Ճապոնիայի արտգործնախարարության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ պատժամիջոցները նախատեսում են ակտիվների սառեցում և տարածվում են նաև Պետդումայի 385 պատգամավորների վրա: Ցանկում ներառված են նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ենթադրյալ դուստրերը՝ Կատերինա Տիխոնովան և Մարիա Վորոնցովան, արտգործնախարար Սերգեյ Լավրովի կինը և դուստրը՝ Մարիա Լավրովան և Եկատերինա Վինոկուրովան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ճապոնիայի վարչապետն առաջարկում է Ռուսաստանին վտարել «Մեծ քսանի» խմբից ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տոկիոն դատապարտում է ռուս-ճապոնական բանակցային գործընթացը դադարեցնելու Մոսկվայի որոշումը