Ամերիկայի Միացյալ Նահանգները Ռուսաստանի նկատմամբ սահմանել է նոր պատժամիջոցներ:
Ցուցակում Սբերբանկ և Ալֆա-Բանկ դրամատներն են, նախագահ Վլադիմիր Պուտինի ենթադրյալ դուստրեր Եկատերինա Տիխոնովան և Մարինա Վորոնցովան, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կինը և դուստրը, վարչապետ Միխայիլ Միշուստինի և Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կանայք և չափահաս երեխաները:
Նախագահ Պուտինը մինչ այդ երբևէ ուղիղ չի հաստատել, որ Տիխոնովան և Վորոնցովան իր երեխաներն են:
Միացյալ Նահանգներն այս նոր փաթեթով արգելում է որևէ տեսակի ներդրում Ռուսաստանում: