Մատչելիության հղումներ

Տոկիոն դատապարտում է ռուս-ճապոնական բանակցային գործընթացը դադարեցնելու Մոսկվայի որոշումը


Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան, արխիվ
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան, արխիվ

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան խստորեն դատապարտել է խաղաղության պայմանագրի կնքմանն ու Կուրիլյան կղզիների շուրջ վեճի կարգավորմանն ուղղված բանակցությունները դադարեցնելու, ինչպես նաև համատեղ տնտեսական ծրագրերը սառեցնելու Ռուսաստանի որոշումը:

Մոսկվան այդ քայլին է դիմել այն բանից հետո, երբ Տոկիոն Ուկրաինայի պատերազմի կապակցությամբ միացել է Ռուսաստանի նկատմամբ արևմտյան երկրների սահմանած պատժամիջոցներին:

«Ներխուժելով Ուկրաինա՝ Ռուսաստանն է ստեղծել այս ամբողջ իրավիճակը: Դրան խառնելով ռուս-ճապոնական հարաբերությունները՝ Մոսկվան չափազանց անարդար քայլի է դիմել: Մենք խստորեն դատապարտում ենք Ռուսաստանի այդ որոշումը», - հայտարարել է Ֆումիո Կիշիդան:

Ռուսաստանը և Ճապոնիան Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո խաղաղության պայմանագիր ի պաշտոնե չեն կնքել, ինչի պատճառը վեճն է Կուրիլյան կղզիների պատկանելության շուրջ:

Խորհրդային Միությունը կղզիները գրավել է Երկրորդ աշխարհամարտի ավարտական փուլում: Ճապոնիան այդ կղզիներն անվանում է «Հյուսիսային տարածքներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG