Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև շփումները: Այս մասին Թվիթերում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«Կարևոր զարգացում անցած շաբաթվա բրյուսելյան հանդիպումից հետո. Եվրամիությունը աջակցում է անմիջական շփումներին և ներգրավվածությանը», - երեկ երեկոյան գրել է Կլաարը:
Երեկ հեռախոսազրույց է կայացել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, ըստ երկու կողմերի պաշտոնական հաղորդագրությունների՝ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը մտքեր են փոխանակել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձևավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման և հումանիտար խնդիրների վերաբերյալ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել