Եվրոպական միությունը հաստատել է Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների 5-րդ փաթեթը: Սանկցիոն ցուցակում են նաև ֆիզիկական անձինք ոչ միայն Ռուսաստանից, այլև Բելառուսից: Պատժամիջոցների 5-րդ փաթեթն ընդունվել է Ուկրաինայի վրա ռազմական հարձակման կապակցությամբ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)Սանկցիաների 5-րդ փաթեթով ենթադրվում է արգելել ռուսական դրոշով նավերի մուտքը եվրոպական նավահանգիստներ: Բացառություն կարվի միայն գյուղատնտեսական, պարենային և մարդասիրական նշանակության արտադրանք փոխադրող նավերի համար:
Նոր փաթեթով արգելվում է ռուսական ածխի ներկրումը: Էմբարգոն ուժի մեջ կմտնի ամռան վերջին:
Եվրամիության տարածքում արգելվում է ռուսական և բելառուսական ավտոտրանսպորտային ձեռնարկությունների գործունեությունը, այդ թվում՝ տարանցման դեպքում, եթե դա խոչընդոտելու է բեռնափոխադրումները:
Արգելվում է ռեակտիվ վառելիքի, քվանտային համակարգիչների, կիսահաղորդիչների, արդիական էլեկտրոնիկայի, ծրագրային ապահովման և արդիական այլ սարքավորումների փոխադրումը Ռուսաստան:
Արգելվում են գործարքներ ռուսական չորս առաջատար բանկերի հետ: Խոսքը ռուսական շուկայի 23 տոկոսը գրաված բանկերի մասին է: Այդ քառյակում է նաև ՎՏԲ-ն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ի՞նչ է SWIFT-ը, որից Արևմուտքը փորձում է անջատել ՌուսաստանինԱյն բանից հետո, երբ այդ բանկերը կանջատվեն SWIFT համակարգից, դրանց ակտիվները կսառեցվեն և դրանք ամբողջությամբ կտրված կլինեն Եվրամիության շուկաներից:
Արգելվում է արժույթի և արժեթղթերի վաճառքը Ռուսաստանի և Բելառուսի ֆիզիկական անձանց:
Սանկցիաների ցանկում են նաև ռուս ու բելառուս պաշտոնյաներ, գործարարներ և նրանց ընտանիքների անդամներ: