Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում: Այն անցկացվելու է այսօր և նվիրված կլինի Ուկրաինային, կքննարկվեն նաև Բուչայում տեղի ունեցած սպանությունները:
Ռուսաստանը կտրականապես հերքում է մեղադրանքները՝ դրանք անվանելով «հանցավոր սադրանք», և խոստանում Անվտանգության խորհրդին «էմպիրիկ ապացույցներ» ներկայացնել այն մասին, որ իր ուժերը մասնակից չեն եղել վայրագություններին:
Ուկրաինայի ղեկավարն արդեն տեսակապով ելույթ է ունեցել ավելի քան մեկ տասնյակ խորհրդարանների դիմաց, այդ թվում՝ ԱՄՆ Կոնգրեսի, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի և Եվրախորհրդարանի:
Զելենսկին պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ ելույթ կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան․ «Ռուսաստանի անդամությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին խեղկատակություն է» Պեսկով․ Մոսկվան կողմ է Բուչայի դեպքերի միջազգային քննարկմանը՝ ամենաբարձր մակարդակում