Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամլո վարչության ղեկավար Մարիա Զախարովան հայտարարել է, որ ռուսաստանցի դիվանագետների արտաքսումը «վկայում է Ռուսաստանի Դաշնությանը պատժելու Արևմուտքի գործելակերպի մասին»:
Այդ մեկնաբանությամբ Զախարովան հանդես է եկել «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հեռուստատեսային հաղորդման ընթացքում:
«Դա ճգնաժամի {Ուկրաինայի պատերազմի} առաջացման համար մեզ մեղադրելու և այդպես {դիվանագետների արտաքսումներով} Ռուսաստանին քաղաքականապես պատժելու՝ հավաքական Արևմուտքի ցուցադրական դիրքորոշումն է», - ասել է Զախարովան:
Փետրվարի 24-ին Ուկրաինայի վրա հարձակվելու համար արևմտյան տասնյակ երկրներ վտարել են մեծ թվով ռուսաստանցի դիվանագետների և կոշտ քաղաքական ու տնտեսական պատժամիջոցներ են սահմանել հարյուրավոր ռուսաստանցի պետական գործիչների, մեծահարուստների և ընկերությունների ղեկավարների նկատմամբ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը ողջունում է ռուս դիվանագետների՝ ենթադրյալ լրտեսների արտաքսումը ԵՄ երկրներից