Մատչելիության հղումներ

Չեխ դիվանագետները ռուս գործընկերներին բաց նամակով են դիմել


Չեխ դիվանագետների անունից Չեխիայի արտգործնախարարությունը բաց նամակ է հրապարակել, որում ռուսաստանցի դիվանագետներին կոչ են անում դադարել աջակցել Ուկրաինայում պատերազմին:

«Ձեզնից շատերը երևի արդեն գիտակցում են, որ պետության ղեկավարությունը ձեզ խաբել է Ուկրաինայի պատերազմի հետ կապված»,- գրում են չեխ դիվանագետները՝ կարծիք հայտնելով, որ Ռուսաստանին սպառնում է «կտրուկ անկում դեպի անցյալի խավար»։

Նամակի հեղինակները «աղաչում են» իրենց ռուս գործընկերներին հեռանալ «չարի մեղսակիցների» շրջանակից և «լքել խորտակվող նավը», որը հարուցում է միայն ամբողջ աշխարհի ազատատենչ մարդկանց զայրույթը»։

Պաշտոնական Մոսկվան, Պրահայում ՌԴ դեսպանատունը նամակին չեն արձագանքել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG