Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները շարունակվում են առցանց ձևաչափով։
Շաբաթասկզբին Ստամբուլում կայացած բանակցությունների նախորդ փուլի արդյունքներով ուկրաինական կողմը ռուսական կողմին է հանձնել մի փաստաթուղթ, որը կարող է հիմք հանդիսանալ խաղաղության համաձայնագրերի համար։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, այսօր ելույթ ունենալով Հնդկաստանում, հայտարարել է, որ ուկրաինական կողմը «բանակցությունների ընթացքում ըմբռնումով է մոտեցել Դոնբասի և Ղրիմի իրականությանը»։
Ուկրաինայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ մտադիր չեն որևէ տարածքային զիջման գնալ։ Կիևը, ինչպես հաղորդվում է, առաջարկել է 15 տարով «սառեցնել» Ղրիմի կարգավիճակը և այդ ընթացքում բանակցություններ վարել, Ռուսաստանի կողմից բռնակցված թերակղզու նկատմամբ ինքնիշխանությունից հրաժարվելու մասին խոսք չկա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուս-ուկրաինական առցանց բանակցություններն այսօր վերսկսվում են ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ավարտվեց ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը՝ Ղրիմ, Դոնբաս, անվտանգության երաշխիքներ