Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հասել են Մարիանյան իջվածքի մակարդակին, հայտարարել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը։
Reuters-ի հետ զրույցում Սալիվանը խոսել է դժվարություններից, որոնց ամերիկյան կողմը բախվում է Ռուսաստանում, այդ թվում՝ փետրվարի 24-ին Ուկրաինա Ռուսաստանի նեխուժումից հետո։
Դեսպանը շեշտել է, որ լուրջ է վերաբերվում դիվանագիտական հարաբերությունները խզելու՝ «ռուսական կառավարության ամենաբարձր մակարդակից» հնչող սպառնալիքներին, նշելով, որ «ռուսները հռետորական զեղումներ չեն անում»։
«Միացյալ Նահանգները չի ցանկանում փակել իր դեսպանատունը։ Նախագահ Բայդենը չի ցանկանում հետ կանչել ինձ որպես դեսպան։ Բայց դա միայն մեզնից չի կախված», - նշել է ամերիկացի դեսպանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ես իմ բարոյական վրդովմունքն եմ արտահայտել Պուտինի հանդեպ». Բայդենը չի զղջում իր արած արտահայտության համար ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդեն-Պուտին նոր հանդիպում հնարավոր է միայն Ուկրաինայում դեէսկալացիայի դեպքում․ Սպիտակ տուն