«Ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը կմնա ԵԱՀԿ օրակարգում», - այսօր ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ շեշտելով՝ սա հատկապես կարևոր է այս օրերին, երբ Ադրբեջանն օտագործում է աշխարհաքաղաքական զարգացումները՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների իր քաղաքականությունը շարունակելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը Ալիևի հետ պատրաստվում է քննարկել հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունների մեկնարկին վերաբերող հարցերՇեշտելով մարտի 24-ին Ադրբեջանի ներխուժումը Լեռնային Ղարաբաղի տարածք՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանտվության տակ գտնվող Փառուխ գյուղ, հայկական բնակավայրերի և քաղաքացիական ենթակոռուցվածքների ուղղությամբ անդադար արձակվող կրակահերթերը, Արցախի միակ գազատարը խափանելը՝ Հայաստանի արտգործնախարարը հայտարարեց՝ ԵԱՀԿ գործող նախագահի և միջազգային հանրության հստակ արձագանքը հրամայական է, իսկ ԼՂ-ում միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել ներգրավումը հրատապ՝ հումանիտար ճգնաժամը կանխելու համար։
Միրզոյանը վերահաստատեց՝ Հայաստանը ԼՂ հակամարտության բոլոր փուլերում հանդես է եկել խնդրի բացառապես խաղաղ կարգավորման օգտին՝ շեշտելով․ - «Մեզ համար սկզբունքային է Լեռնային Ղարաբաղի իրավունքների և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Ակնկալում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահությունը առաջիկայում այնուամենայնիվ կկարողանա կազմակերպել խաղաղ բանակցություններ՝ այս օրակարգով և համապարփակ խաղաղության պայամանգիր կնքելու նպատակով։ Մենք հետևողական ենք այս հարցում, ինչպես նաև համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին»։
Զբիգնև Ռաուին իր հերթին վերահաստատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի հանձնառությունը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար՝ մտահոգություն հայտնելով՝ «տարաշարջանում իրավիճակը մնում է անկայուն»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Բաքվի, Հայաստանին ներկայացված առաջարկում կա երկու երկրների տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու դրույթ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքվի առաջարկներն ընդունելի են, բայց ամբողջապես չեն հասցեագրում խաղաղության հնարավոր օրակարգը. Միրզոյան