Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը այսօր, մեկնաբանելով Ռուսաստանին միանալու ցանկության և այդ հարցով հանրաքվե անցկացնելու մտադրության մասին Հարավային Օսիայի ղեկավար Անատոլի Բիբիլովի հայտարարությունը, ասել է, թե Կրեմլում որևէ գործողություն չի ձեռնարկվում, միաժամանակ նշելով, որ հարգանքով են վերաբերvում Հարավային Օսիայի ժողովրդի կարծիքի արտահայտմանը։
«Ես չեմ կարող որևէ դիրքորշում հայտնել, մենք որևէ իրավական, կամ այլ գործողություն այդ կապակցությամբ չենք ձեռնարկել, տվյալ դեպքում խոսք է գնում Հարավային Օսիայի ժողովրդի կարծիքի արտահայտման մասին, մենք հարգանքով ենք դրան վերաբերվում»,- ասել է Պեսկովը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանին միանալը Հարավային Օսիայի ռազմավարական նպատակն է․ Բիբիլով