Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը, այսօր Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ, հերքել է մի շարք լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկությունները, որոնց համաձայն, Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների մի մասը տեղափոխվել է Ուկրաինա՝ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական խաղաղապահ առաքելությունը պահուստային ուժեր կկենտրոնացնի Փառուխի հատվածումԴրա հետ մեկտեղ ռուսաստանցի դիվանագետը այսօր չի մեկնաբանել Ասկերանի շրջանում վերջին օրերին ծավալված իրադարձությունները։
Անդրադառնալով Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինի՝ Ադրբեջանի նավթային ենթակառույցները ռմբակոծելու օրերս հնչած կոչին, դեսպան Բոչարնիկովը նշել է․ - «Կարծում եմ, որ նման հայտարարություններն անընդունելի են և վնասում են Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններին»։
Արցախի Ասկերանի շրջանի գյուղերում իրադրությունը կտրուկ սրվել է մարտի 24-ից, երբ ադրբեջանական զինուժը խախտեց շփման գիծը Փառուխի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով Պաշտպանության բանակի երեք զինծառայող զոհվեց, ևս 15-ը վիրավորվեցին, նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։ Ներխուժումից մեկ շաբաց անց ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի` Փառուխին հարակից հատվածի նույն հենակետերում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կրակոցները, ադրբեջանական նամազն ու գյուղը լքելու կոչերը` թաղավարդցիների առօրյայի մաս