Ալեն Սիմոնյանը երկօրյա այցով Ալմաթիում է

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երկօրյա այցով այսօր մեկնել է Ղազախստան։

Սիմոնյանն Ալմաթիում կմասնակցի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված նիստին: ԱԺ խոսնակն արդեն հանդիպել է Ղազախստանի Սենատի նախագահին։

Մաուլեն Աշիմբաևը կարևորել է Հայաստանի՝ որպես ՀԱՊԿ-ում նախագահող պետության դերը՝ հունվարին Ղազախստանում տեղի ունեցած ռազմական բախումներին օպերատիվ արձագանքելու և դաշնակիցների հետ համատեղ աջակցություն ցուցաբերելու գործում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը խորհրդակցություններ է սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստան

Անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի վերջին գործողություններին Հայաստանի և Արցախի տարածքում՝ Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ հերթական անգամ Ադրբեջանը խախտել է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ՝ տարածաշրջանի իրավիճակը բնութագրելով որպես խոր հումանիտար ճգնաժամ։ Նա հույս է հայտնել, որ Ղազախստանը, որպես դաշնակից, կազդի Ադրբեջանի վրա:

Հանդիպման ավարտին Հայաստանի խորհրդարանի խոսնակը ղազախ գործընկերոջը հրավիրել է Հայաստան. «հրավերը սիրով ընդունվել է»:

Աղդամին սահմանակից Ասկերանի շրջանի այս գյուղերում իրադրությունը կտրուկ սրվեց մարտի 24-ից, երբ ադրբեջանական զինուժը խախտեց շփման գիծը Փառուխի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով Պաշտպանության բանակի երեք զինծառայող զոհվեց, ևս 15-ը վիրավորվեցին, նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։ Ըստ Արցախի՝ ադրբեջանական կողմը ևս ունեցել է զգալի կորուստներ, ինչը Բաքուն հերքում է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է․ ՀՀ ԱԳՆ