Մարտի 24-ից Արցախի արևելյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի վերաբերյալ օպերատիվ տեղեկատվություն է ներկայացվել Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների հետ Պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի այսօր կայացած հանդիպման ժամանակ:
Պաշտպանության նախարարության լլրատվական վարչության հաղորդագրության համաձայն՝ շեշտվել է, որ հակառակորդի այդ գործելաոճը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կոպտագույն խախտում է, որի հետագա զարգացումները կարող են լրջորեն ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում:
Ընդգծվել է, որ Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները` ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները հակառակորդին հակազդելու ուղղությամբ:
Նշվել է նաև, որ, չնայած Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների կողմից գործադրվող ջանքերին, իրավիճակի կայունացման ուղղությամբ տարվող բանակցությունները մինչ այժմ արդյունքի չեն հանգեցրել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ադրբեջանական կողմին կոչ է արվել հետ քաշել զորքերը». ՌԴ ՊՆ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական զինված ուժերը շարունակել են տեղաշարժը Քարագլուխ բարձունքի տարբեր ուղղություններով