Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման խափանումը:
Թվիթերում արած գրառմամբ կազմակերպությունը շեշտում է, որ Ադրբեջանը պետք է կանխի հումանիտար ճգնաժամը՝ վերականգնելով գազի անխափան մատակարարումը Լեռնային Ղարաբաղի բնակչության համար, որն արդեն շաբաթներ է՝ տառապում է սառնամանիքին՝ առանց ջեռուցման ու տաք ջրի։
Նախօրեին խնդրին անդրադարձել է միջազգային հեղինակավոր մեկ այլ իրավապաշտպան կազմակերպություն ևս՝ Human Rights Watch-ը։
Նույն օրը Եվրամիությունն է մտահոգություն հայտնել Ստեփանակերտում գազամատակարարման խափանման մասին հաղորդումներով։ Հայտարարությունում Եվրամիությունն անհասցե կոչ էր արել թույլ տալ վերականգնել գազամատակարարումը՝ նշելով, որ ուշադիր հետևում է այս և տարածաշրջանում տեղի ունեցող այլ զարգացումներին ու կշարունակի իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրամիությունը մտահոգված է Արցախում գազամատակարարման խափանումներովԱրտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ Ազգային ժողովում հայտարարեց, որ գործի են դրվել դիվանագիտական բոլոր ջանքերը Արցախում գազամատակարարման խնդրի լուծման համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գործի են դրվել դիվանագիտական բոլոր ջանքերը Արցախում գազամատակարարման խնդրի լուծման համար. Միրզոյան