Բաքուն Երևանին խորհուրդ է տալիս «անհիմն» հայտարարություններ չանել և «չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին»։
Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը պատասխանել է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությանը՝ Արցախում գազամատակարարման հերթական խափանման վերաբերյալ։
Բաքուն պնդում է՝ Հայաստանը միջամտում է Ադրբեջանի ներքին գործերին։
«Հայաստանի արտգործնախարարությունը փորձում է միջամտել Ադրբեջանի ներքին գործերին՝ օրեր առաջ Ադրբեջանում տեղի ունեցած միջոցառմանը միջազգային կազմակերպությունների մասնակցության, իսկ հիմա՝ այլ թեմայով», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան։
«Մենք Հայաստանին խորհուրդ ենք տալիս ապահովել եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունների կատարումը, այդ թվում՝ տարածաշրջանից զինված ուժերի մնացորդների դուրսբերումը, և դրանով իսկ նպաստել տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը, անհիմն եւ ապօրինի մեղադրանքներ չհնչեցնել», - ասվում է Աբդուլաևայի հայտարարությունում։