Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կմեկնի Եվրոպա՝ հինգշաբթի օրը ՆԱՏՕ-ի արտահերթ նիստին մասնակցելու համար, որը Ուկրաինա ռուսական ներխուժմանն է վերաբերելու:
Բայդենը կայցելի Բրյուսել և Լեհաստան, որն արդեն 2 միլիոն փախստական է ընդունել փետրվարի 24 -ից ի վեր:
ԱՄՆ նախագահը կմասնակցի նաև Մեծ յոթնյակի հավաքին և Եվրամիության գագաթնաժողովին, իսկ Լեհաստանում կհանդիպի այդ երկրի նախագահի հետ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպում նախատեսված չէ:
Ակնկալվում է, որ Եվրոպա այցի ընթացքում Բայդենը կհայտարարի նաև Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին: