Վրաստանի բնակչության մեծամասնությունը կողմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու պաշտոնական Թբիլիսիի որոշմանը։ Դա են վկայում «Իմեդի» հեռուստաընկերության պատվերով անցկացված սոցհարցման արդյունքները։
Թբիլիսիում գործող GORBI սոցիոլոգիական ծառայության կողմից անցկացված հետազոտության համաձայն, Վրաստանի բնակչության 64 տոկոսը դեմ է Թբիլիսիի՝ Ռուսաստանի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցներին միանալու գաղափարին։
Հարցվածների 30 տոկոսը հակառակն է պնդում՝ համոզմունք հայտնելով, որ Վրաստանը պետք է համերաշխություն ցուցաբերի Ուկրաինայի հետ և պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի դեմ։
Հարցվածների 60 տոկոսը նաև կողմ է արտահայտվել վրաց կամավորների՝ Ուկրաինա մեկնելու դեմ կառավարության ձեռնարկած քայլերին։ Վրացիների 30 տոկոսի համաձայն, սակայն, կառավարությունը չպետք է խոչընդոտի վրաց կամավորների Ուկրաինա մեկնելուն և ռազմական գործողություններին մասնակցությանը։
Հարցումն անցկացվել է Վրաստանի ամբողջ տարածքում մարտի 10-16-ը, դրան մասնակցել է երկրի հազարից ավելի քաղաքացի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վրաստանի իշխանությունը մերժում է խորհրդարանին Զելենսկու ուղերձ կազմակերպելու ընդդիմության առաջարկըՎրաստանը կրկին մերժում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալու կոչերըՀազարավոր վրացիներ Թբիլիսիի հրապարակում հետևել են Կիևից հեռարձակվող Զելենսկու տեսաուղերձին Սաակաշվիլիի կողմնակիցները ներքաշում են Վրաստանը ռուս-ուկրաինական պատերազմի մեջ, պնդում է Թբիլիսին