Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 218-ով, բուժվածներինը՝ 695-ով, գրանցվել է մահվան ևս 12 դեպք

Հայաստանում նախորդ մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 218 նոր դեպք` այդ թիվը հասնելով 421 հազար 226-ի: Առողջացածների թիվն ավելացել է 695-ով, ընդհանուր մինչև հիմա ապաքինվել են 405 հազար 688-ը, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 5 հազար 384 քաղաքացի:

Երեկ իրականացվել է 3014 թեստավորում, ընդհանուր թեստավորումների թիվը հասել է 2 միլիոն 912 հազար 927-ի:

Գրանցվել է կորոնավիրուսից մահվան 12 դեպք, ընդհանուր` 8528: