Գերմանիայում կալանքի տակ է վերցվել ռուսաստանցի միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի զբոսանավը. Forbes

Ալիշեր Ուսմանով

Գերմանիայի իշխանությունները Համբուրգում կալանքի տակ են վերցրել պատժամիջոցների տակ ընկած ռուսաստանցի միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի զբոսանավը։ Այս մասին հաղորդում է Forbes-ը՝ վկայակոչելով զբոսանավային բիզնեսի երեք տարբեր աղբյուրներ։

156 մետր երկարությամբ «Դիլբար» շքեղ զբոսանավը գնահատվում է 600 միլիոն դոլար։ Անցած հոկտեմբերից այն վերանորոգվում էր Համբուրգի նավաշինական ձեռնարկությունում։

Ուսմանովի ներկայացուցիչներից դեռ մեկնաբանություն չկա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրամիության սանկցիաների նոր ցանկում՝ միլիարդատերեր Վլադիմիր Պուտինի շրջապատից և նրա մամլո խոսնակը