Մատչելիության հղումներ

Նավալնին Եվրամիությանը կոչ է անում «թիրախավորել ռուսաստանցի օլիգարխներին»


Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին տեսակապով մասնակցել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քննարկումներին, Բրյուսել, 27 նոյեմբերի, 2020թ.
Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին տեսակապով մասնակցել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քննարկումներին, Բրյուսել, 27 նոյեմբերի, 2020թ.

Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին այսօր տեսակապով մասնակցել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քննարկումներին:

Նավալնին Եվրոպական միությանը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել «նախագահ Վլադիմիր Պուտինին շրջապատող մի խումբ ավազակների» նկատմամբ:

Նա ասել է, թե «օլիգարխները Ռուսաստանում ժամանակավորապես զավթել են իշխանությունը, հետևաբար Եվրոպական միությունը պարտավոր է նոր ռազմավարություն իրականացնել Ռուսաստանի նկատմամբ»:

Նավալնին կոչ է արել «ուսումնասիրել Պուտինի հետ սերտ կապեր ունեցող Ռոման Աբրամովիչի, Ալիշեր Ուսմանովի, Արկադի Ռոտենբերգի և այլ միլիարդատերերի բանկային հաշվեհամարները»:

Հոկտեմբերին Եվրամիությունը և Բրիտանիան սառեցրել են մի շարք ռուսաստանցիների հաշվեհամարները և Եվրոպա մուտք գործելու արգելք են սահմանել նրանց նկատմամբ:

44-ամյա Նավալնիին օգոստոսին թունավորել են «Նովիչոկ» տեսակի քիմիական զենքով, սակայն նա ողջ է մնացել և տեղափոխվել է Գերմանիա, որտեղ 32 օր բուժվել է Բեռլինի հիվանդանոցում:

Արևմուտքի և Նավալնիի աջակիցների ու ազգականների պնդմամբ, մահափորձը ռուսական ծառայություններն են կազմակերպել:

Նավալնին կոչ է արել Եվրամիությանը չճանաչել 2021 թվականին Ռուսաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

XS
SM
MD
LG