Մատչելիության հղումներ

Լոնդոնը մտադիր է թիրախավորել Պուտինի մերձավորագույն 6 օլիգարխներին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և մետաղամշակման ոլորտի մագնատ Օլեգ Դերիպասկան, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և մետաղամշակման ոլորտի մագնատ Օլեգ Դերիպասկան, արխիվ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը երեկ երեկոյան հավանություն է տվել բրիտանական հետախուզության պատրաստած ցուցակին, որում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավորագույն 6 օլիգարխներ են:

Փաստաթուղթը նախատեսվում է տարածել բրիտանական պետական կառույցներում, ինչպես նաև Եվրամիության երկրներում և Միացյալ Նահանգներում: Մեծ Բրիտանիան փորձում է հասնել այն բանին, որ արգելվի ցուցակում հայտնված մարդկանց ազատ տեղաշարժը արևմտյան երկրներում, ինչպես նաև դադարեցվի նրանց բիզնես կայսրությունների գործունեությունը Մեծ Բրիտանիայի դաշնակից պետություններում:

Բրիտանական The Telegraph-ը գրում է, որ ցուցակում ռուսաստանցի թերևս ամենահայտնի օլիգարխներն են․ բրիտանական Chelsea ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը, «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը, Պուտինի մանկության ընկերներ, օլիգարխներ Արկադի և Բորիս Ռոտենբերգները, Ալիշեր Ուսմանովը և Օլեգ Դերիբասկան: Սա Լոնդոնի պատասխանն է ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դուստր Յուլիա Սկրիպալի թունավորմանը, որի մեջ բրիտանական իշխանությունները մեղադրում են Կրեմլին:

Սկրիպալներին անգիտակից վիճակում հայտնաբերել էին մարտի 4-ին Սոլսբերիում՝ նստարանի վրա: Շաբաթներ շարունակ հիվանդանոցում բուժում ստանալուց հետո նրանք ապաքինվել են: Բրիտանական իշխանությունները պարզել են, որ Սկրիպալները թունավորվել են ԽՍՀՄ-ում արտադրված «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով: Ռուսաստանը հերքում է մեղադրանքները:

Սկրիպալների գործով Ռուսաստանի դեմ մի շարք պատժամիջոցներ են սահմանվել և դեռ շարունակվում են մշակվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG