"Сбербанк"-ը հայտարարում է եվրոպական շուկայից դուրս գալու մասին։
«Ներկա իրադրության մեջ "Сбербанк"-ը որոշել է դուրս գալ եվրոպական շուկայից: Խմբի դուստր բանկերը բախվել են միջոցների աննորմալ արտահոսքի, աշխատակիցների և մասնաճյուղերի անվտանգությանը սպառնալիքի», - ասված է բանկի տարածած հայտարարությունում:
Նշվում է, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկի հրամանի պատճառով "Сбербанк"-ը չի կարողանա լիկվիդայնություն մատակարարել եվրոպական դուստր բանկերին։
«Միևնույն ժամանակ, "Сбербанк"-ի դուստր բանկերն ունեն կապիտալի և ակտիվների բարձր մակարդակ, հաճախորդների ավանդներն ապահովագրված են տեղական օրենսդրության համաձայն: Բանկի ակտիվները բավարար են բոլոր ավանդատուներին վճարումներ կատարելու համար», - հայտարարում է "Сбербанк"-ը: