Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 139-ով, բուժվածներինը՝ 837-ով, գրանցվել է մահվան ևս 12 դեպք

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 139-ով՝ հասնելով 419 հազար 832-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 12 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 837-ով և հասել 401 հազար 677-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 804 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 894 հազար 588-ի։

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 461-ի:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 8 հազար 088 մարդ։

Ընդհանուր պատվաստվել է 2 մլն 31 հազար 732 մարդ

Փետրվարի 27-ի դրությամբ Հայաստանում ընդհանուր պատվաստվել է 2 մլն 31 հազար 732 մարդ։ Առաջին դեղաչափը ստացել է 1 մլն 87 հազար 524 քաղաքացի, ամբողջությամբ պատվաստվել է 920 հազար 978 մարդ։