Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 270-ով, բուժվածներինը՝ 1136-ով, գրանցվել է մահվան ևս 16 դեպք


Հայաստանում նախորդ մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 270 նոր դեպք` այդ թիվը հասնելով 419 հազար 693-ի: Առողջացածների թիվն ավելացել է 1136-ով, ընդհանուր մինչև հիմա ապաքինվել են 400 հազար 840-ը, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 8 հազար 798 քաղաքացի:

Երեկ իրականացվել է 3274 թեստավորում, ընդհանուր թեստավորումների թիվը հասել է 2 միլիոն 891 հազար 784-ի:

Գրանցվել է կորոնավիրուսից մահվան 16 դեպք, ընդհանուր` 8449:

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Արցախում

Արցախում նախորդ մեկ օրում իրականացվել է 164 թեստավորում, որից հաստատվել է 29 դեպք, գրանցվել է մահվան 2 դեպք:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ` ստացիոնար բուժվողների թիվը 41-ն է:

Այս տարվա ընթացքում կատարվել է 9135 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2895 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 34 դեպք է արձանագրվել:

XS
SM
MD
LG