Սպիտակ տունը մտադիր է շարունակել դիվանագիտական ջանքերը, «քանի դեռ տանկերը չեն եկել»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, արխիվ

Սպիտակ տունը հայտարարել է, որ մտադիր է շարունակել դիվանագիտական ջանքերը ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար, «քանի դեռ տանկերը չեն եկել»։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրաման է ստորագրել, որն արգելում է Միացյալ Նահանգների նոր ներդրումները, ֆինանսական հոսքերը և առևտուրը Ուկրաինայի երկու անջատական շրջանների հետ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից դրանց անկախությունը ճանաչող հրամանագրերի ստորագրումից հետո։

Հրամանը ԱՄՆ նախագահին լիազորում է նաև «պատժամիջոցներ կիրառելու ցանկացած անձի նկատմամբ, որը գործում է այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի «ժողովրդական հանրապետությունների» տարածքում։

Ռուսաստանը երեկ պաշտոնապես ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Ռուսական բանակն արդեն մտնում է Ուկրաինա, ըստ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, «խաղաղություն ապահովելու առաքելությամբ»: Արևմուտքը Դոնեցկի և Լուգանսկի կազմավորումների ճանաչումը միջազգային օրենքի աղաղակող խախտում է համարում​։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արևմուտքը Դոնեցկի և Լուգանսկի կազմավորումների ճանաչումը միջազգային օրենքի աղաղակող խախտում է համարումՎաշինգտոնը խստորեն դատապարտում է Մոսկվայի որոշումը Ռուսական բանակը մտնում է ՈւկրաինաՌուսաստանը պաշտոնապես ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը