Մատչելիության հղումներ

Ռուսական բանակը մտնում է Ուկրաինա


Խարկովից ոչ հեռու՝ Ուկրաինայի սահմանի մոտ գտնվող ռուսական բանակի ստորաբաժանումը, 18-ը փետրվարի, 2022թ.
Խարկովից ոչ հեռու՝ Ուկրաինայի սահմանի մոտ գտնվող ռուսական բանակի ստորաբաժանումը, 18-ը փետրվարի, 2022թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակին կարգադրել է մտնել Ուկրաինայի Լուգանսկի և Դոնեցկի շրջաններում անջատականների հսկողության տակ գտնվող տարածքներ, որոնք Մոսկվայի կողմից փետրվարի 21-ի երեկոյան ճանաչվել են որպես ինքնիշխան երկրներ:

Պուտինի հրամանով ռուսական զորքը «Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում խաղաղություն ապահովելու առաքելություն է կատարելու»:

«Հաշվի առնելով Դոնեցկի ժողովրդական հանրապետության դիմումը՝ պաշտպանության նախարարությանը կարգադրում եմ մինչև բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի կնքումը, Ռուսաստանի զինված ուժերի միջոցով խաղաղություն ապահովել Դոնեցկի ժողովրդական հանրապետության տարածքում», - ասվում է Պուտինի հրամանում:

ՌԴ պաշտպանության նախարարությունը նմանօրինակ կարգադրություն է ստացել նաև «Լուգանսկի ժողովրդական հանրապետությունում» գործելու վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG