Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը խստորեն դատապարտում է Մոսկվայի որոշումը


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, արխիվ

Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները որպես անկախ պետություններ ճանաչելու՝ պաշտոնական Մոսկվայի որոշումը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Այս որոշումն իրենից ներկայացնում է Ռուսաստանի կողմից Մինսկի համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների ամբողջական մերժում, ուղղակիորեն հակասում է Ռուսաստանի հայտարարած հավատարմությանը դիվանագիտությանը և բացահայտ հարձակում է Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա», - ասվում է հայտարարության մեջ։

Բլինքենը նաև ասել է, որ աշխարհի երկրները պարտավոր են չճանաչել «ուժի սպառնալիքով կամ կիրառմամբ ստեղծված նոր «պետությունը»։

«Ռուսաստանի որոշումը նախագահ Պուտինի կողմից միջազգային իրավունքի և նորմերի բացահայտ անտեսման ևս մեկ օրինակ է», - հայտարարել է պետքարտուղարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG