Ըստ «Թուրան»-ի՝ գալիք շաբաթ նախատեսված է Ալիևի այցը Մոսկվա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, արխիվ

Գալիք շաբաթ նախատեսված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցը Մոսկվա, հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրը։

Ակնկալվում է, որ այցը կարևոր նշանակություն կունենա ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ամրապնդման համար, ասված է հաղորդագրությունում։

Վերջին անգամ Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էին ունեցել հունվարի 18-ին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինն Ալիևին պատմել է անվտանգության երաշխիքների շուրջ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի բանակցությունների մասին