Մատչելիության հղումներ

Պուտինն Ալիևին պատմել է անվտանգության երաշխիքների շուրջ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի բանակցությունների մասին


Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինը, արխիվ, Սոչի:
Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինը, արխիվ, Սոչի:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է անվտանգության երաշխիքների հարցով Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի վարած բանակցությունների ընթացքը:

«Հաշվի առնելով Ալիևի վերջերս Կիև կատարած այցը, քննարկվել է ներուկրաինական ճգնաժամի կարգավորումը, որը հապաղում է Կիևի ապակառուցողական դիրքորոշման հետևանքով: Բացի այդ, Պուտինն Ալիևին պատմել է Միացյալ Նահանգների և այդ երկրի դաշնակիցների հետ անվտանգության երաշխիքների հարցով տեղի ունեցած բանակցությունների մասին»,- ասվում է Կրեմլի մամլո ծառայության հաղորդագրությունում:

Երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:

Կրեմլը նշում է, որ հեռախոսազրույցում Պուտինը պաշտոնակցի հետ քննարկել է նաև Ղազախստանում վերջերս տեղի ունեցած իրադարձությունները և դրանց կապակցությամբ ՀԱՊԿ խաղաղապահների գործողությունը:

«Մտքերի փոխանակման ընթացքում գոհունակությամբ նշվել է, որ Ղազախստանում իրավիճակը հաջողվել է արագ կարգավորել, այդ թվում նաև ՀԱԿՊ խաղաղապահների ներկայության շնորհիվ»,- ասվում է հաղորդագրությունում:

Պուտինը և Ալիևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման իրենց մտադրությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG