Ուկրաինան Բելառուսի սահմանին ավելացրել է սահմանապահների թիվը

Ուկրաինան Բելառուսի հետ սահմանին ավելացրել է սահմանապահների քանակը՝ վերահսկողությունը ուժեղացնելու նպատակով։

Չեռնիգովի մարզում Բելառուսի հետ սահմանային անցակետի պետի տեղակալ Սերգեյ Խոմենկոն լրագողներին ասել է, որ սահմանային իրավիճակը կայուն է, ոչինչ չի նկատվում, միաժամանակ նշելով, որ սահմանի պաշտպանությունը իրականացվում է ուժեղացված ռեժիմով։ «Մենք ավելացրել ենք սահմանապահ պարեկների քանակը», - հայտնել է նա։

Ըստ Ուկրաինայի զինվորականների, ռուսաստանցի 9 հազար զինծառայող գտնվում է Բելառուսում՝ համատեղ զորավարժություններին մասնակցելու համար, իսկ ընդհանուր առմամբ, Ռուսաստանը շուրջ 140 հազարանոց զորք ու ռուսամետ ուժեր է կուտակել Ուկրաինայի սահմանների մոտ։

Մոսկվան հավաստիացնում է, որ Ուկրաինա ներխուժելու մտադրություն չունի, իսկ Բելառուս տեղափոխված զինվորկաններն ու ռազմական տեխնիկան զորավարժություններից հետո դուրս կբերվեն Բելառուսի տարածքից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բելառուսում զորավարժություններից հետո ռուսական զորքերը վերադառնում են․ ՌԴ ՊՆ