Կրեմլում ավարտվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի բանակցությունները։
Երկու գործիչների առաջին անձնական հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Արևմուտքն անտեսել է Մոսկվայի հիմնարար անվտանգության պահանջները, այնուամենայնիվ, Ռուսաստանը պատրաստ է առանձին հարցերի շուրջ բանակցել՝ Եվրոպայում նոր ռազմական հակամարտությունից խուսափելու համար։
Գերմանիայի կառավարության ղեկավարը հայտարարել է, որ հավատարիմ է մնում դեէսկալացիային, ինչպես նաև նշել է, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը սակարկելի չէ, մինչդեռ Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը «քաղաքական աղետ» կլինի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գերմանիայի կանցլերը ժամանեց Մոսկվա ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը այս պահին օրակարգում չէ․ Գերմանիայի կանցլեր