Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Բելառուսում անցկացվող զորավարժություններից հետո Հարավային և Արևմտյան ռազմական շրջանների ստորաբաժանումները Ռուսաստանում իրենց տեղակայման կետեր վերադառնալու մասին, ասվում է գերատեսչության կայքում։
«Միութենական վճռականություն» ռուս-բելառուսական զորավարժությունները, ինչպես ավելի վաղ հայտարարվել է, նախատեսված են փետրվարի 10-ից մինչև 20-ը։ Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը նշում է, որ զինվորականները կատարել են իրենց առաջադրանքները և անցել երկաթուղային ու ավտոմոբիլային տրանսպորտի բեռնմանը:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բելառուսում Ռուսաստանի զինված ուժերի ներկայությունն անվանել էր ամենախոշորը «սառը պատերազմի» ավարտից ի վեր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Լուկաշենկո․ «Ռուսական ուժերը դուրս հանելու ժամկետը կորոշենք Պուտինի հետ»Այսօր մեկնարկել են ռուս-բելառուսական համատեղ զորավարժություններըՌուս-ուկրաինական լարվածության ֆոնին` երկու երկրները լայնածավալ զորավարժություններ են նախաձեռնում