Պուտինը պատրաստ է բանակցել անվտանգության երաշխիքների շուրջ․ Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին և Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է բանակցել անվտանգության երաշխիքների շուրջ։ Այս մասին երկուշաբթի օրը CNN-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նախ, նախագահ Պուտինը միշտ պահանջել է բանակցություններ և դիվանագիտություն, և, փաստորեն, նա նախաձեռնեց Ռուսաստանի Դաշնության անվտանգության երաշխիքների հարցը: Ուկրաինան Ռուսաստանի անվտանգության երաշխիքների մեծ խնդրի միայն մի մասն է, և, իհարկե, նախագահ Պուտինը պատրաստ է բանակցել», - ասել է Կրեմլի խոսնակը։

Վերջին շրջանում արևմտյան երկրներում և Ուկրաինայում հնչոող՝ Ուկրաինայի տարածք ռուսական հնարավոր ներխուժման մասին հայտարարությունները Պեսկովն անվանել է լարվածության անհիմն էսկալացիա և ասել, թե Ռուսաստանը որևէ մեկի համար վտանգ չի ներկայացնում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը այս պահին օրակարգում չէ․ Գերմանիայի կանցլեր Շոյգուն Պուտինին զեկուցել է մի շարք զորավարժությունների ավարտի մասինԱլեքսեյ Ռեզնիկով․ «Ուկրաինայում ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն չկա» Լինդներ՝ «Եթե Ռուսաստանը հատի Ուկրաինայի սահմանը, «Մեծ յոթնյակը» կտա արագ և միասնական պատասխան» ԱՄՆ-ը պատրաստ է անվտանգության հարցերում շարունակել քննարկումները ՌԴ-ի հետՊուտին. «ՆԱՏՕ-ի ընդարձակումը դեպի արևելք դառնում է անսահման և շատ վտանգավոր»