Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Pfizer պատվաստանյութը Հայաստանում է:
Առողջապահության նախարարության և ամերիկյան Pfizer դեղագործական ընկերության միջև կնքված պայմանագրով Հայաստան է ներկրվել COVID-19-ի դեմ Pfizer պատվաստանյութի 100 հազար 620 դեղաչափ:
Բաշխումից հետո Pfizer-ը, ինչպես երկրում առկա մյուս պատվաստանյութերը, հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակներում և պատվաստումային շարժական կետերում:
Հայաստանում ներկայումս կիրառվում է կորոնավիրուսի դեմ հինգ տեսակի պատվաստանյութ՝ ռուսական «Սպուտնիկ Վի», բրիտանա-շվեդական «ԱստրաԶենեկա», չինական «Կորոնավակ» ու «Սինոֆարմ» և ամերիկյան «Մոդեռնա»։