Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2842-ով, բուժվածներինը՝ 2548-ով, գրանցվել է մահվան ևս 6 դեպք

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2 հազար 842-ով՝ հասնելով 399 հազար 727-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 6 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 2 հազար 548-ով և հասել 362004-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 7 հազար 636 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 805 հազար 28-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 114-ի, ևս 1559 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 28 հազար 40 մարդ։

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 220 նոր դեպք

Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ անցած մեկ օրում կատարվել է 428 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 220 դեպք, այդ թվում՝ երեխաների մոտ։ Ստացիոնար բուժում է ստանում 39 վարակակիր։
2022 թվականին կատարվել է 4 հազար 144 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1087 դեպք: Արցախում կորոնավիրուսի հետևանքով մահվան ընդհանուր 20 դեպք է արձանագրվել: