Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1631-ով՝ հասնելով 391 հազար 588-ի, գրանցվել է մահան 11 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 2 հազար 349-ով և հասել 352 հազար 985-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 4 հազար 803 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 783 հազար 288-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 97-ի:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 28 հազար 951 մարդ։
Ընդհանուր պատվաստվել է 1 մլն 925 հազար 556 մարդ
Փետրվարի 6-ի դրությամբ պատվաստումների ընդհանուր թիվն, ըստ Առողջապահության նախարարության, հասնում է 1 մլն 925 հազար 556-ի։ Առաջին դեղաչափն ընդունել է 1 մլն 54 հազար 178 քաղաքացի, ամբողջությամբ պատվաստված է 858 հազար 981 մարդ։
Արցախում՝ 45 որ դեպք
Արցախում փետրվարի 7-ի ժամը 11։00-ի դրությամբ կատարվել է 142 թեստավորում, արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 45 նոր դեպք, գրանցվել է մեկ մահ։
Ըստ Արցախի առողջապահության նախարարության, ստացիոնար բուժում է ստանում 31 վարակակիր։
2022-ին Արցախում կատարվել է 3 հազար 86 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 506 դեպք: Ընդհանուր առմամբ, Արցախում կորոնավիրուսի հետևանքով մահվան 18 դեպք է արձանագրվել: