Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2 հազար 486-ով՝ հասնելով 394 հազար 078-ի, գրանցվել է մահվան 5 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 3 հազար 180-ով և հասել 356 հազար 165-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 6 հազար 807 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 790 հազար 095-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 102-ի:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 28 հազար 251 մարդ։
Արցախում՝ 117 նոր դեպք
Արցախում փետրվարի 8-ի ժամը 11։00-ի դրությամբ կատարվել է 230 թեստավորում, արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 117 նոր դեպք, գրանցվել է մեկ մահ։
Ըստ Արցախի առողջապահության նախարարության, ստացիոնար բուժում է ստանում 32 վարակակիր։
2022-ին Արցախում կատարվել է 3 հազար 316 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 677 դեպք: Ընդհանուր առմամբ, Արցախում կորոնավիրուսի հետևանքով մահվան 19 դեպք է արձանագրվել: