ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը երեկ զրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, հաղորդում է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Էմիլի Հորնը։
Սպիտակ տան հաղորդագրությունում ասվում է, որ Սալիվանը և Ստոլտենբերգը քննարկել են «ընդհանուր մտահոգությունները Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով Ռուսաստանի ուժերի կուտակման վերաբերյալ և ընդգծել իրենց հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»:
Զրուցակիցները խոսել են նաև Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատրաստակամության մասին՝ դեէսկալացիայի դիվանագիտական ուղի գտնելու համար, ընդգծելով դաշնակիցների հանձնառությունը՝ «պաշտպանվելու ՆԱՏՕ-ի երկրների տարածքին սպառնացող ցանկացած սպառնալիքից, այդ թվում ամրապնդելով արևելյան թևը՝ ի պատասխան ռուսական հնարավոր ագրեսիայի»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան զորավարժություններ կանցկացնի Bayraktar-ների կիրառմամբ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՌԴ-ն շարունակում է ռազմական ներուժ կուտակել Ուկրաինայի սահմանների մոտ․ Քըրբի