Ռուս-ուկրաինական ճգնաժամի սրման պայմաններում Վաշինգտոնը շարունակում է ամրապնդել ՆԱՏՕ-ի արևելյան ճակատը:
Լեհաստանում ամերիկյան էլիտար ստորաբաժանումների տեղակայումից հետո անցած շաբաթավերջին այդ երկիր են ժամանել ևս մի քանի զորախմբեր, ինչպես նաև հրամանատարական կազմը:
Առայժմ հստակ հայտնի չէ վերջին չվերթով ժամանած զինծառայողների թիվը, սակայն ամերիկյան աղբյուրները նշում են, որ C17 տեսակի բեռնատար օդանավը կարող է փոխադրել 102 դեսանտայինների և նրանց ամբողջ տեխնիկան ու հանդերձանքը:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հրամայել է Արևելյան Եվրոպա ուղարկել մոտ 3 հազարի հասնող զորախմբեր:
Պենտագոնի փոխանցմամբ, մոտ 1700 զինծառայող՝ հիմնականում Հյուսիսային Կարոլինայում Ֆորտ Բրագի ռազմակայանում տեղակայված 82-րդ դեսանտային դիվիզիայից, կուղարկվեն Լեհաստան: Հազարը կուղարկվի Ռումինիա և ևս 300-ը ծառայության կանցնեն Գերմանիայի տարածքում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ դեսանտային զորքերը մեկնել են Արևելյան Եվրոպա ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը քննադատում է Եվրոպա լրացուցիչ զորք ուղարկելու ԱՄՆ որոշումը