Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվեց․ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը բավարարեց Բախշիյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) միջնորդությունը։
Բախշիյանը մեղադրվում է անձին ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Բախշիյանը չի ընդունում մեղադրանքը, հայտարարել է՝ իր նկատմամբ կատարվող գործընթացները բացառապես ուղիղ միջամտություն են իր՝ որպես դատավորի լիազորությունների իրականացմանը։
Ըստ մեղադրանքի, դատավոր Բախշիյանը ապօրինի կալանավորել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով անցնող ամբաստանյալին՝ Նվեր Մկրտչյանին։ Վերջինս Փարամազյանի դեմ ցուցմունք տված անձն է:
Գլխավոր դատախազությունից պարզաբանել էին, որ դատավոր Բորիս Բախշիյանը Նվեր Մկրտչյանին ակնհայտորեն առանց հիմքերի, առանց նրան լսելու ու դիրքորոշմանը ծանոթանալու է կալանավորել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դատավոր Բախշիյանին առնչվող քրգործի շրջանակների փաստերը կապ չունեն Աշոտ Մինասյանի գործի հետ. դատախազություն